ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանում, դիմել է համաշխարհային հանրությանը և կոչ արել համատեղ պատրաստվել հաջորդ համաճարակին:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Իր խոսքում Բայդենը նշել է, որ այսօր աշխարհի բոլոր երկրները կանգնած են ընտրության առջև:
«Կպայքարե՞նք միասին մարդկային կյանքի համար, կհավաքվե՞նք կորոնավիրուսը հաղթահարելու համար և արդյոք բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք հաջորդ համաճարակից մեզ պաշտպանելու համար, եթե այն լինի: Կամ էլ չենք կարողանա կիրառել առկա գործիքները և գիտելիքները, երբ բախվենք վիրուսի ավելի վտանգավոր տարբերակների հետ», – դիմել է Սպիտակ տան ղեկավարը ՄԱԿ -ի ամբիոնից:
Նա նաև խոսել է Երկրի վրա կլիմայի փոփոխության մասին: Ըստ ԱՄՆ ղեկավարի՝ համաշխարհային հանրությունը պետք է որոշի. դիմակայել բնության մարտահրավերներին կամ տուժել աճող երաշտներից, ջրհեղեղներից, հրդեհներից և փոթորիկներից:
Ըստ Բայդենի՝ մարդկությունը կարող է օգտվել սպասվող ճգնաժամերից, եթե ունենա այդ հնարավորություններից օգտվելու կամք և վճռականություն: