Հայկ Մարությանի որոշումներով Երևանի 7 դպրոցի տնօրեն ազատվել է պաշտոնից

Իրավաբան.net-ը հայտնում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սեպտեմբերի 3-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն 7 դպրոցի տնօրեն ազատվել է պաշտոնից։ Հարկ է նշել, որ լրացել է նրանց պաշտոնավարման 5 տարվա ժամկետը։

Որոշումներում ասվում է․

«1. Անժելա Ավետիսյանին՝ 2021 թվականի սեպտեմբերի 10-ից ազատել «Երևանի հ.110 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2.«Երևանի հ.110 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սոնա Հայրապետյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»:

———————————

«1. Կարինե Խաչատրյանին՝ 2021 թվականի սեպտեմբերի 9-ից ազատել «Երևանի Խաչատուր Սամուելյանի անվան հ. 47 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.«Երևանի Խաչատուր Սամուելյանի անվան հ. 47 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Անահիտ Ալեքյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»:

———————————

«1. Արև Գյուլումյանին՝ 2021 թվականի սեպտեմբերի 9-ից ազատել «Երևանի Մովսես Գորգիսյանի անվան հ.158 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.«Երևանի Մովսես Գորգիսյանի անվան հ. 158 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Նաիրա Հայրապետյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»:

———————————

«1. Վարդիթեր Խաչատրյանին՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-ից ազատել «Երևանի Գևորգ Չաուշի անվան հ.188 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.«Երևանի Գևորգ Չաուշի անվան հ.188 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Նարինե Բասոյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»:

———————————

«1. Բելա Աղամյանին՝ 2021 թվականի սեպտեմբերի 6-ից ազատել «Երևանի Գառնիկ Ադդարյանի անվան հ.133 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.«Երևանի Գառնիկ Ադդարյանի անվան հ.133 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Հռիփսիկ Մարկոսյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»:

———————————

«1. Մարինե Քոչարյանին՝ 2021 թվականի սեպտեմբերի 6-ից ազատել «Երևանի հ.186 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.«Երևանի հ.186 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Մելանյա Հովսեփյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»:

———————————

«1. Գայանե Մկրտչյանին՝ 2021 թվականի սեպտեմբերի 6-ից ազատել «Երևանի Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.«Երևանի Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Նարինե Բաղդասարյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել