Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Շառլ Ազնավուրի անվան հրապարակում և բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ անկախության 30-ամյակին նվիրված տոնակատարությանը: Հավաքվածները փորձեցին շարժվել դեպի Հանրապետության հրապարակ, սակայն ոստիկանությունից նրանց զեկուցեցին, որ թույլ չեն տալիս քայլերթ իրականացնել: Չենթարկվելու դեպքում նրանց բերման կենթարկեն:
Ակցիայի մասնակիցներն ասացին, որ իրենք չեն ենթարկվելու ոստիկանության հորդորներին և շարժվելու են դեպի հրապարակ:
Ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակիցների:
Նշենք, որ հավաքվածների մեջ էր նաև նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: