Կանխվել է ապօրինի հողազավթման հերթական փորձը. Արաբկիր վարչական շրջան

Արաբկիր վարչական շրջանից հայտնում են.

«Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների կողմից կանխվել է ապօրինի հողազավթման հերթական փորձը: Ղափանցյան փողոցի հարակից տարածքում (կամրջի հարևանությամբ) համայնքային հողի վրա տեղադրված բետոնե հիմքով սյուներն ապամոնտաժվել են իրավախախտ քաղաքացու կողմից:

Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր կառուցածը ձեր իսկ ձեռքով քանդելու տհաճությունից խուսափելու համար ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ ապօրինություններից։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը պատրաստ է խորհրդատվություն տրամադրել այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են շինարարություն սկսել։

Խորհրդատվության համար կարող եք այցելել Քաղաքաշինության և հողօգտագործման բաժին կամ զանգահարել
011518233, 011518234 հեռախոսահամարներով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել