Փոխգնդապետի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով Զավեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

Փաստաբան Լևոն Սահակյանը հայտնում է, որ Զավեն Գրիգորյանի նկատմամբ շուրջ 2 տարի անց դադարեցվեց քրեական հետապնդումը:

«Շնորհավորում եմ բոլոր արդար մարդկանց։

«շՀՀ-ն հատուցի Զավեն Գրիգորյանին շուրջ 5 ամիս ԱՊՕՐԻՆԻ կալանքի տակ պահելու և շուրջ 2 տարի ծիծաղելի քրեական հետապնդման ենթարկելու հետևանքով պատճառած վնասը:

Զավենը այս հրաշք վայրը (հղումը մեկնաբանությունում) իր ձեռքերով կկառուցեր ավելի շուտ և ավելի գեղեցիկ, եթե իրավապահները լինեին սկզբունքային»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել