ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝
– ՀՀ առողջապահության նախարարի 65-Ն հրամանով փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները (N 3.1.2-001-20) հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում, ըստ որի՝ աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։
Բացառություն.
Պահանջը չի վերաբերում ՝
ամբողջական պատվաստված,
մեկ դեղաչափ պատվաստված,
փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին,
հղիներին։
ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:
Սահմանված նորմերը չպահպանելու դեպքում պատասխանատվություն է կրում տնտեսավարողը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով։
Փոփոխությունն ուժի մեջ է մտել սույն թվականի հոկտեմբերի 1-ից։