Արձանագրվել են խախտումներ՝ Աջափնյակ վարչական շրջանում, Գյումրի և Վանաձոր քաղաքներում․ Տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինի տրանպորտային անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 16-ին դիտարկել են Երևանի քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքի  կանոնավոր ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցները։

«Աջափնյակ վարչական շրջանում մշտադիտարկվել է 35 տրանսպորտային միջոց, որից 4-ի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։

Գյումրիում մշտադիտարկվել է թվով 30 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել են թվով 7 տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների բացակայության, ուղևորների ու վարորդների կողմից դիմակներ չկրելու դեպքեր։ Նշված բոլոր խախտումների հիմքով տրվել է պարտադիր կատարման ցուցումներ:

Վանաձոր քաղաքում մշտադիտարկվել է թվով 39 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոց, որից 39-ում էլ բացակայել են  մանրադրամի համար նախատեսված արկղերը։ 2 տրանսպորտային միջոց երթևեկել է գերծանրաբեռնված, թվով 7 տրանսպորտային միջոցում եղել են առանց դիմակ ուղևորներ, ովքեր իջեցվել են, իսկ  5 տրանսպորտային միջոց նախազգուշացվել է ախտահանիչ հեղուկները թարմացնելու վերաբերյալ։

Հավելենք, որ Տեչական մարմինների կողմից  վերահսկողական գործառույթները շարունակվելու են հանրապետության ողջ տարածքում»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել