Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակ՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում սովորող ուսանողների համար

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հայտարարում է ԵՊՀ ուսանող, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ, 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին կուրսում սովորող այն ուսանողները, որոնք

Ունեն բարձր առաջադիմություն,

Հասարակական բարձր ակտիվություն,

Գիտական հետազոտություն անելու հմտություններ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 17-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել՝

CV (ինքնակենսագրական)

Ակադեմիական տեղեկագիր (մագիստրատուրա 1-ին կուրսում սովորող ուսանողները պետք է կցեն բակալավրիատի ակադեմիական տեղեկագիրը)

Մոտիվացիոն նամակ (մինչև 300 բառ)

Հասարակական ակտիվությունը և գիտական/հետազոտական աշխատանք կատարելու ունակությունները հավաստող փաստաթղթեր

Պատերազմին մասնակցություն ունենալու փաստը կդիտարկվի առանձնահատուկ կերպով, ուստի պատերազմին մասնակցած և վերոշարադրյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է կցեն նաև պատերազմին մասնակցությունը հավաստող փաստաթուղթ:

Վերջնաժամկետը՝ 17.09.2021թ.՝ ժամը 24:00:

Տեսեք նաև Գևորգի մասին պատմող տեսանյութը․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել