Թափուր հաստիք՝ նախարարությունում․ աշխատավարձը՝ 140 հազար դրամ

ՀՀ շրջակա միւավայրի նախարարությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվական վերլուծության ծառայության թարգմանչի» թափուր հաստիքի մասին։

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական

Գտնվելու վայր՝ Երևան

Աշխատավարձ՝ 140․ 000 ՀՀ դրամ

Աշխատանքային ժամեր՝ 9։00-18։00

Պարտականություններ՝

Ծառայության գործառույթներին առնչվող հարցերով այլ ստորաբաժանումներից անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի ստացում,

Ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին այլ մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու վերաբերյալ Ծառայության պետին առաջարկությունների ներկայացում,

Ծառայության գործառույթների իրականացման նպատակով խորհրդակցութ-յուններ, քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ Ծառայության պետին առաջարկութ¬յունների ներկայացում,

Տարբեր հնարավոր տեղեկատվական աղբյուրներից օգտվելու միջոցով միջազգային փորձի ուսումնասիրում,

Իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև ծառայության պետի հանձնարարությամբ թարգմանությունների իրականացում,

Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում։

Սահմանված պահանջներ՝

Բարձրագույն կրթություն

Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն

Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն

MS Office, Internet ծրագրերի իմացություն

Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն

Մանրուքների նկատմամբ ուշադրություն

Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected], վերնագիր բաժնում նշելով` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվական վերլուծության ծառայության թարգմանիչ»։

Դիմելու վերջնաժամկետը` սեպտեմբերի 22, ժամը 15:00:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել