ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 16-ին Եվրապոլը և Հայաստանը ստորագրեցին ռազմավարական համագործակցության համաձայնագիր` ընդլայնելու համագործակցությունը անդրսահմանային հանցավոր գործունեության դեմ պայքարում:
«Համաձայնագիրը երկու գործընկերներին հնարավորություն կտա աշխատել այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են միգրանտների մաքսանենգությունը, կիբեռհանցագործությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ակտիվների վերականգնումը, փողերի լվացումը, կազմակերպված գույքային հանցագործությունները և մարդկանց թրաֆիքինգը:
Համաձայնագիրը երկու կողմերին հնարավորություն կտա փոխանակել ընդհանուր ռազմավարական հետախուզության վերաբերյալ, ինչպես և ռազմավարական և տեխնիկական, օպերատիվ տեղեկություններ, բացառությամբ՝ անձնական տվյալների. Եվրապոլ կգործուղվի Հայաստանի Հանրապետության կապի սպա:
Ռազմավարական համագործակցության մասին այս համաձայնագրի ստորագրմամբ ավարտվում են լուրջ և կազմակերպված հանցավորության դեմ համատեղ արդյունավետ պայքար ծավալելու վերաբերյալ հաջող բանակցությունները Հայաստանի և Եվրապոլի միջև:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո համագործակցության այս նոր մակարդակը կարևոր կլինի ինչպես Եվրամիության, այնպես էլ Հայաստանի համար առաջնահերթ համարվող հանցավորության ոլորտներում գործունեություն ծավալելու առումով»,- ասված է հայտարարության մեջ: