Այսօր կառավարությունը կայացրեց հերթական որոշումը, որով մեր աշխատավարձը նվազում է․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էսօր կառավարությունը կայացրեց հերթական որոշումը, որով մեր աշխատավարձը նվազում է:

Աշխատանքային օրերի ավելացումը, ըստ էության, նշանակում է, որ նույն փողի համար ավելի շատ աշխատանք պիտի կատարենք:

Սրան, եթե գումարենք համատարած գնաճը, աշխատանքի հասնելու համար կատարվող տրանսպորտային ծախսերի ավելացումը, զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ավելացած վճարումները, առաջիկայում սպասվող առողջապահության պարտադիր ապահովագրության վճարները՝ մենք հայտնվելու ենք մի սահմանագծում, որտեղ աշխատելը իմաստ չի ունենալու:

Ասում են՝ 170 միլիոն դոլարի հավելյալ բարիք կստեղծվի: Իսկ կներեք, էդ բարիքը ո՞նց կբաշխվի. 70 տոկոսը տնտեսվարողին, 30-ը պաշտոնյաների կայֆերի՞ն: Բա մե՞զ ինչ, ինչի՞ ենք մենք գնում աշխատանքի, ինչի՞ եք հարսի հանգստյան օրերով փեսայի տնտեսական վիճակը բարելավում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել