Ստանձնել եմ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ստանձնել եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը:

Պարոն Հովսեփյանին առաջադարված մեղադրանքներն ոչ միայն ապօրինի են եւ ունեն քաղաքական դրդապատճառներ, այլեւ այդ մեղադրանքների փաստական նկարագրությունները մեղադրանքի իրավաբանական կողմի հետ գտնվում են խիստ անհամապատասխանության մեջ, որի մասին մոտ օրերս առիթ կունենամ հանրությանն ավելի մանրամասն տեղեկատվություն հաղորդել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել