Սեպտեմբերի 15-ից 17-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Դուշանբեում՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով։
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։