Խստացված վերահսկողություն՝ Վանաձոր, Գյումրի, Իջևան, Գավառ, Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում․ ԱԱՏՄ

ԱԱՏՄ Հարավային, Հյուսիսային և Արևմտյան տարածքային կենտրոնների տեսուչները Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողություն են իրականացրել Վանաձոր, Գյումրի, Իջևան, Գավառ, Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում։

Ըստ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ դիտարկվել են Լոռու մարզի ՊԵԿ-ի սպասարկման բաժինը, ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, մանրամեծածախ առևտրի կենտրոններ, դեղատներ, գրասենյակներ, մարզադպրոց։

Կատարվել է ընդհանուր 68 ստուգայց, բացահայտվել է 22 խախտում։

Արձանագրված խախտումների դեպքում տրվել են նախազգուշացումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել