«Կանաչապատման» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Կենտրոն վարչական շրջանում բույսերի բուժման աշխատանքներ են։
Այս գիշեր՝ ժամը 4։00-ից մինչև լուսադեմ՝ ժամը 07։00-ը, սրսկիչ մեքենան կլինի Վարդանանց (Խանջյանից մինչև Նար-Դոսի փողոց), Աբովյան (Մոսկովյան խաչմերուկից մինչև Խ․ Աբովյանի արձանը ընկած հատված), Ալեք Մանուկյան, Իսահակյան փողոցներում։
«Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և այդ ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։
Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-նշվում է հայտարարության մեջ։