Բայդենի արարքը համարվել է հրապարակային վիրավորանք՝ իր կնոջ հասցեին

Սոցիալական ցանցերի օգտատերերին վրդովեցրել է մի տեսանյութ, որտեղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անհայտ ուղղությամբ հեռանում է կնոջ Ջիլի ելույթի ժամանակ:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Կադրերը հրապարակել է C-SPAN հեռուստաալիքը: Սպիտակ տան ղեկավարը և առաջին տիկինը ժամանել էին Վաշինգտոնի դպրոց՝ աշակերտների և ծնողների հետ քննարկելու կորոնավիրուսային համաճարակը և պատվաստումները:

Կնոջ ելույթի ժամանակ նախագահը, որը կանգնած է եղել նրա կողքին, շրջվել ու հեռացել է: Որոշ ժամանակ անց նա նորից մոտեցել է Ջիլին, որոշ հեռուստադիտողներ այս ժեստը համարել են հասարակական վիրավորանք կնոջ հասցեին:

«Ահա, նա հեռանում է, և նրա կինը շարունակում է խոսել: Նա խայտառակեց նրան», – գրել են թվիթերյան օգտատերերը:

«Լուրջ, ո՞ւր գնաց», – հարցրել են ուրիշները:

«Հավանաբար, նա պարզապես ձանձրանում էր», «Միգուցե ինչ -որ մեկին պետք էր շտապ խոսել նրա հետ», – մեկնաբանություննել են օգտատերերը։

Ոմանք նաև ենթադրել են, որ Բայդենը հեռացել է պայծառ արևի պատճառով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել