Ընթանում են ՓՊ նախագահի ընտրությունները

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները։

Փաստաբանների պալատից հայտնում են, որ ընտրությանը մասնակցող փաստաբանների թիվը 2352 է։

Քվեարկությունը սկսել է ժամը 9։30-ից, տևելու է մինչև 17։30-ը։ Քվեարկության ավարտից անմիջապես հետո հաշվիչ հանձնաժողովը կսկսի հաշվարկի գործընթացը։

Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են՝ Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել