Եվրամիությունը վեց երկիր է հանել թույլատրված ճանապարհորդությունների ցանկից, այս թվում՝ Հայաստանին

ԵՄ իշխանությունները վեց երկիր են հանել կորոնավիրուսային համաճարակի պայմաններում թույլատրված ոչ պարտադիր ճանապարհորդությունների ցանկից: Այդ մասին հաղորդել է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի հայտարարությունը:

Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Սերբիան, Բրունեյը և Ճապոնիան դուրս են մնացել ցուցակից: Եվրոպական ծառայությունները ժամանակավորապես սահմանափակել են այդ երկրներ մուտքը: Նշվում է, որ «ազատ ուղևորություններ» եզրը ներառում է նաև զբոսաշրջային վիզաները:

Օգոստոսի 30-ին հաղորդվել է նաև, որ արգելվել են նաև Միացյալ Նահանգներից ազատ մուտքը, քանի որ երկրում աճում է կորոնավիրուսով հիվանդների թիվը:

Միացյալ Մահանգներն իր հերթին թույլ է տալիս մուտքը Եվրամիության երկրներից միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այսինքն ՝ ընդունում է ԵՄ կողմից առաջարկվող ռեժիմը:

Մինչ օրս ԵՄ երկրներից ազատ ուղևորություններ թույլատրվում են 12 երկրներ, այդ թվում ՝ Մոլդովա, Ուկրաինա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կանադա, Հորդանան, Բոսնիա և Հերցեգովինա, Սաուդյան Արաբիա, Քաթար, Սինգապուր և Հարավային Կորեա: Վերջերս ցուցակին ավելացվեց նաև Ուրուգվայը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել