ՌԴ բնակիչը խոստովանել է, որ երկու դպրոցական աղջկա է բռնաբարել և սպանել

Ռուսաստանի Կեմերովի մարզի Կիսելևսկ քաղաքում ձերբակալել են 41-ամյա բնակչին՝ երկու դպրոցահասակ աղջկա բռնաբարության և սպանության կասկածանքով, որոնք անհետացել էին սեպտեմբերի 6-ին: Այս մասին գրում է Lenta.ru-ն։

Տղամարդը խոստովանել է, որ բռնաբարել է աղջիկներին և խեղդել է նրանց: Ձերբակալվածն իրավապահներին ցույց է տվել սպանության տեղը և թե որտեղ է պահել մարմինները: Նրան պատրաստվում են հարցաքննել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դպրոցականներին վերջին անգամ անծանոթ տղամարդու հետ են տեսել, որը նրանց համար խաղցրավենիք էր գնում նրանց համար: Այնուհետև տղամարդը նրանց տարել է ավտոտնակների կողմը:

Կասկածյալը նախկինում դատապարտված է եղել սեռական բնույթի ոտնձգությունների մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել