Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Հանձնաժողովի 4 անդամ քվեարկեց կողմ, 7-ը` դեմ:

«Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ կներկայացնի կամ նույն թեկնածուին, կամ նոր թեկնածուի։ Առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել