Ոստիկանությունը նախագիծ է ներկայացրել՝ իրավական անորոշությունները շտկելու համար

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշումներից մեկում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը։

Այն նախապատրաստվել է տարբեր իրավական ակտերում միևնույն հարաբերությունները կարգավորող դրույթների կրկնությունները վերացնելու և իրավական անորոշությունները հստակեցնելու նպատակով։

Այսպես, ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի թիվ 725-Ն որոշմամբ մանրամասն կարգավորված են ՀՀ քաղաքացու անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման հետ կապված հարաբերությունները։ Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված կանոնադրության 5.1-5.4 կետերով սահմանված են դրվագային կարգավորումներ՝ անձը հաստատող փաստաթղթերում անձանց անվան և ազգանվան հայերեն և անգլերեն գրառումների հետ կապված /ընդ որում, նշված կետերը բովանդակում են նաև այնպիսի կարգավորումներ, որոնք դուրս են հիշյալ կառավարության որոշման կարգավորման առարկայի շրջանակներից, ինչը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտում է։

Նախագծով ուժը կորցրած են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման այն դրույթները, որոնք կարգավորում են ՀՀ քաղաքացու անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ նշված հարաբերությունները կարգավորված են ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի թիվ 725-Ն որոշմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել