Գվինեայիում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, ապստամբ ուժերի կողմից գերեվարվել է նաև երկրի նախագահը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում են ԶԼՄ-ները։
Ըստ մամուլի հրապարակումների՝ նախագահի գերեվարումը տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձի ժամանակ, որը ձեռնարկել էին հատուկ ջոկատայինները գնդապետ Մամադի Դումբուի ղեկավարությամբ:
Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեին հավատարիմ ուժերը ձերբակալել են 25 զինծառայողի, ովքեր մասնակցել են Կոնակրիի մայրաքաղաքում տեղի ունեցած ապստամբությանը։
Խռովարարները փակել են դեպի Գվինեա Կոնակրի մայրաքաղաք տանող ճանապարհը, հայտնում է Guinee News պորտալը:
Զինվորականները փակել են քաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ուղիները:
Ավելի վաղ ԶԼՄ -ները հայտնել էին նախագահական նստավայրի մոտ գտնվող Կոնակրի մայրաքաղաքում հնչած կրակոցների մասին: Ըստ Jeune Afrique թերթի, որը հղում է կատարում իր աղբյուրներին, հեղաշրջման փորձի հետևում կանգնած են հատուկ ջոկատայինների ներկայացուցիչները: Լրատվամիջոցի տվյալներով ՝ ապստամբների խումբը գլխավորում է գնդապետ Մամադի Դումբույան, ով նախկինում ծառայել է Ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնում: