Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հայտնում է․
«Մամուլում շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ բուհի նախկին աշխատակից Գագիկ Սարգսյանը հեռացվել է աշխատանքից:
Անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ վերջինս չի հեռացվել աշխատանքից, այլ աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու հիմքով կողմերի միջև դադարել են աշխատանքային իրավահարաբերությունները:
Միաժամանակ հիշեցնենք, որ բուհի պատիվն ու բարի համբավը արատավորողները պատասխանատու են օրենքի առաջ»: