Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է արել, որում նշվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Րոպեներ առաջ լույս աշխարհ եկավ իմ մարտական ընկերոջ որդու՝ Արցախի հայրենանվեր որդի Արտակ Բեգլարյանի երկրորդ դուստրը՝ Արփին:
Ի սրտե շնորհավորելով Արտակի ընտանիքին՝ ուզում եմ ընդգծել, որ հայ ժողովրդը պատմական այս ծանր ժամանակաշրջանում նաև ազգին զավակներ պարգևելով է մաքառում, իսկ պայքարի լավագույն արդյունքը այդ սերնդի՝ մեր երազանքների հայրենիքում ապրելն ու արարելն է»։
Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր Արփին ծնվեց. 3.310 ԿԳ և 51 ՍՄ:
Եվ ծնվեց այն ժամանակ, երբ Ստեփանակերտի հուշահամալիրում ես հարգանքի տուրք էի մատուցում մեր անկախության ու ազատության համար զոհվածների հիշատակին: Արփին մեր ընտանիքի յուրահատուկ նվերն է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին և մեր բնական պատասխանը պատերազմի արհավիրքին:
Ի դեպ, մեր ընտանիքի համար խորհրդանշական է, որ Նանեն էլ ծնվել է Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի նախօրյակին:
Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը: Թո՛ղ բոլորիդ ընտանիքներն այսուհետ լցված լինեն մանկական խինդով ու բերկրանքով, որը ազգի ու հայրենիքի հավիտենականության կարևոր գրավականներից է»: