Խնդիր ենք դրել՝ հնարավորինս չափ սպառազինությանը օգնել մեր նոր զենքի տեսակներով. ԲՏԱ նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար  Վահագն Խաչատուրյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Աբու Դաբիում կայացած «IDEX-2021» միջազգային ռազմական ցուցահանդեսին, որի ժամանակ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց փետրվարի 25-ին կառավարության նիստում՝ մասնակցության ձևաչափի և ձևանմուշների հետ կապված խնդիրներ էին առաջացել: Նշանակել եմ ծառայողական քննություն և դրա արդյունքներով պատասխանատուները ի հայտ կբերվեն և պատասխանատվության կբերվեն, եթե իհարկե պարզվի, որ մեր պաշտոնյաները իրենց անելիքի մեջ թերացել են:

Վահագն Խաչատուրյան խոսքով՝ դա եղել է տեխնիկական խնդիր:

«Ինչքանով որ ինձ են զեկուցել, այդտեղ բոլոր պայմանավորվածությունները եղել են, մասնագիտական առումով բոլոր համաձայնությունները եղել են: Այն ընկերությունը երը պետք է տեղափոխեր ստենդները մեր, ինքը ուղղակի իր պարտավորություները րի կատարել: ՀՀ-ի կողմից մեղավորությունն այնքանով կարող ենք ասել, որ ինչո՞ւ է պայմանագիր կնքվել այդ կազմակերպության հետ: Քննությունը շարունակվում է, որովհետև մենք մի ուրիշ խնդիր ունենք՝ այն ապրանքները կամ այն արտադրանքը, որը պետք է ցուցադրվեր, դեռ չենք հաջողացրել վերադարձնել Հայաստան»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ այդ դեպքը կառավարության և անձամբ իր համար զգուշացում է, որ նմանատիպ գործընթացներում հստակ իմանան երթուղիները:

«Ինչ վերաբերում է ինձ և իմ ղեկավարած նախարարությանը, խնդիր ենք դրել՝ հնարավորինս չափ սպառազինությանը օգնել մեր նոր զենքի տեսակներով, մեր նոր գաղափարներով: Իրականում այդ աշխատանքը կատարվում է ուղղակի խնդիրը նա է, որ պահանջները շատ մեծ են: Այն ինչ անհարժեշտ է բանակին, շատ մեծ ծավալներ է պահանջում: Մեր արտադրական ծավալները ցավոք սրտի թույլ չեն տալիս դա անել»,-ասաց Վահագն Խաչատուրյանը:

Նա նշեց, որ նոր զինատեսակները ուղղված են լինելու նոր մարտավարական խնդիրները լուծելուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել