Լիլիա Շուշանյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետի որոշմամբ՝ Լիլիա Շուշանյանն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լիլիա Շուշանյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացում նրա կենսագրությունը:

Լիլիա Շուշանյանը ծնվել է 1991թ. մայիսի 26-ին, Երևանում:

Կրթություն

  • 2012-2014թթ.՝ Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, «Հանրային կառավարում» մասնագիտացմամբ գերազանցության դիպլոմ, մագիստրատուրա
  • 2008-2012թթ.՝ Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, «Հանրային կառավարում» մասնագիտացմամբ գերազանցության դիպլոմ, բակալավր 

Աշխատանքային գործունեություն

  • 2014-2015թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, գլխավոր գործավար
  • 2015-2016թթ․՝   ՀՀ կառավարության աշխատակազմ, փորձագետ
  • 2016-2017թթ․՝    ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար-նախարարի՝ հանրային կառավարման հարցերով        խորհրդատու
  • 2017թ․հունվարի 24-ից 2017թ․դեկտեմբերի 11-ը՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական (հասարակական հիմունքներով)
  • 2017թ․հունվարի 24-ից 2017թ․դեկտեմբերի 11-ը՝ ՀՀ կառավարության աշխատակազմ` «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի ղեկավար
  • 2018 հունվարից՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել