Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում կնշանակվեն ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ

Կառավարությունը վաղը՝ սեպտեմբերի 2-ին, նիստ կգումարի։ Չզեկուցվող հարցերից է լինելու Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին կառավարության որոշումը, որում մասնավորապես ասվում է․

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 120-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 26-րդ, 102-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակել և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում անցկացնել համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել