Արցախ է այցելել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատվիրակությունը

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Արցախի հանրապետության անկախության հռչակման օրվա առթիվ Արցախ է այցելել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատվիրակությունը։ Պատվիրակության անդամները նախ առավոտյան մասնակցել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրված ԱԺ հատուկ նիստին, որի ժամանակ ելույթով է նաեւ հանդես եկել պատվիրակության ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Կարևոր է այս օրը նշելը։ Սա ուղերձ է մեր հարևաններին. հայի կամքը անկոտրում է, անկախ վարիվերումներից՝ մենք կարողանում ենք վերագտնել մեզ ու հաղթահարել փորձությունները: Մենք միասնական համակարգի մեջ ենք.

Հայաստանի անվտանգությունը շաղկապված է Արցախին: Շատ քիչ ժամանակ ունենք ճիշտ գնահատելու ստեղծված իրավիճակը ու վերականգնելու կորցրածը»,-հայտարարել է Ռուստամյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր կհանդիպեն Արցախի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների անդամների հետ, կայցելեն Եղբայրական գերեզման, կմասնակցեն սեպտեմբերի 2-ի միջոցառումներին, ինչպես նաեւ ներկա կգտնվեն Արցախում Հայ Դատի նոր գրասենյակի բացմանը»։

Возможно, это изображение (8 человек, люди стоят и на открытом воздухе)
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել