Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին․ Էդուարդ Աղաջանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օգոստոսի 30-ը խորհրդանշական է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերի կարևորության մասին բարձրաձայնելու տեսանկյունից, քանի որ 2010թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից այն հռչակվել է որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։

Տվյալ համատեքստում հարկ եմ համարում եւս մեկ անգամ հրավիրել միջազգային գործընկերների ուշադրությունը Հայաստանի Հանրապետության համար օրակարգային հարցերից մեկին, այն է ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։

Նույնիսկ հաշվի առնելով առկա ապացույցները վերոգրյալի մասին, Ադրբեջանական իշխանությունները շարունակաբար հերքում են պատանդառության մեջ գտնվող անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների անհերքելի փաստը։

Նմանօրինակ իրավական կամայականությունները չպետք է տեղ գտնեն ժամանակակից և առողջ հասարակությունում, լինելով անթույլատրելի՝ մարդուն վերապահված անքակտելի իրավունքների խախտման տեսանկյունից։

Չնայած Ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրած հայատյաց քաղաքականության ակնհայտ դրսևորումներին, բարձր է գնահատվում մի շարք պետությունների և միջազգային կառույցների պատշաճ արձագանքն ու սատարումը՝ ուղղված իրավիճակի կայունացմանը։

Այսպիսով, կոչ ենք անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին առավել ակտիվ կերպով քայլեր ձեռնարկել՝ օր առաջ դադարեցնելու Ադրբեջանի ապօրինի գործողությունները»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել