Ոստիկանները մեքենաներից մեկում հայտնաբերել են զանգվածային անկարգությունների և գողության մեղադրանքներով հետախուզվողների․ ոստիկանություն

Օգոստոսի 26-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Գավառի բաժնի և ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները հանցագործությունների կանխման և նախականխման, բացահայտման, իրավախախտումներ հայտնաբերելու ուղղությամբ ուժեղացված ծառայություն իրականացրին Գավառում։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Արդյունքում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ հայտնաբերելուց զատ, ոստիկանները մի մեքենայում հայտնաբերեցին զանգվածային անկարգությունների և գողության մեղադրանքներով հետախուզվողների։

Հայտնաբերվեցին նաև սառը զենքեր։ Կասկածանքներով ոստիկանություն բերման ենթարկվեցին մի քանի անձինք։
Ուժեղացված ծառայությունները շարունակական բնույթ են կրելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել