«Արա»-ն դու ես, այ տվար․ Վահե Հակոբյանը շարժվեց դեպի ՔՊ-ականները. նոր բախում

Ազգային ժողովում իրավիճակը կրկին լարվեց, երբ ելույթ էր ունենում պատգամավոր Վահե Հակոբյանը։

Նրա ելույթը անընդհատ ընդհատվում էր և՛ ըննդիմության, և՛ իշխանության կողմից հնչող արտահայտությունների պատճառով, մի քանի անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդարտության կոչ արեց։

Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ վերջինս, դիմելով կառավարող ուժին, ասաց՝ «երկար չեք կարողանալու պոպուլիզմով, հաճելի բառերով, կենացներով և լոզունգներով ստեղծեք ծրագիր, որը կուրսայինի տպավորություն է թողնում, և կերցնեք նորից ժողովրդին»։

Այս արտահայտությանը տեղից արձագանքեցին ՔՊ խմբակցության պատգամավորները, ինչից հետո դարձյալ լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց, և նիստը ընդմիջվեց ԱԺ նախագահի կարգադրությամբ։

Երբ պատգմավորներից մեկը տեղից սկսեց արձագանքել Վահե Հակոբյանին, իր հերթին Վահե Հակոբյանն արձագանքեց. ««Արա»-ն դու ես, այ տվար»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել