ԼՂ խաղաղապահ զորախմբի Ռուս զինծառայողները մասնակցել են ՌԴ պետական դրոշի օրվա տոնակատարությանը, գրում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Միջոցառումը սկսվել է ՌԴ օրհներգի ներքո երկրի պետական դրոշի բարձրացմամբ:
«Օգոստոսի 22 -ին մենք նշում ենք մեր երկրի պետական դրոշի օրը. այս տոնը կոչված է միավորել և համախմբել բոլոր նրանց, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, ովքեր սրբորեն գնահատում են իրենց երկրի, իրենց ժողովրդի պատմությունը»,- անձնակազմին դիմել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը:
«Թույլ տվեք շնորհավորել ձեզ համառուսաստանյան տոնի` Ռուսաստանի պետական դրոշի օրվա կապակցությամբ: Այս դրոշի ներքո մեր ժողովրդի բազմաթիվ սերունդներ իրականացրել և շարունակում են նշանակալի իրադարձություններ իրականացնել»,- ասել է «Մենք միասնական ենք» նախագծի ղեկավար Արմեն Գուլնազարովը:
«Այսօր Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ առաջին անգամ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման կետի տարածքում տոնական կազմավորում անցկացվեց` նվիրված Ռուսաստանի դրոշի օրվա մեծ տոնին, «Մենք միասնական ենք» միության կամավորների հետ Ռուսաստանի Դաշնությունից բերվել է ՌԴ 50 մետրանոց, 5 մետր լայնությամբ դրոշը: Այն ցուցադրվեց ամբողջ անձնակազմին, ընթերցվեց տոնական հրամանը, բոլոր զինծառայողները խրախուսվեցին, այդ թվում` համեղ նվերներով, կարկանդակներով, քաղցրաբլիթներով»,- ասել է Եգորովը:
Միջոցառումն ավարտվել է Ռուսաստանի Դաշնության 50 մետրանոց դրոշի ցուցադրությամբ և ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ հանդիսավոր երթով: