Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 18-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու փոխնախարար է ազատվել պաշտոնից։
Որոշումներում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Աննա Հակոբյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ավագ Ավանեսյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»: