Դատավորների թեկնածուների հոգեբանական թեստավորման գործընթացը մեկնարկում է 2021 թվականի օգոստոսի 23-ին. ԲԴԽ

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով հոգեբանական թեստավորման անցկացման ժամանակի և վայրի մասին

Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1.1-րդ մասը` տեղեկացվում է, որ դեռևս 2021 թվականի հուլիսի 26-ին դատական իշխանության պաշտոնական կայքէջում (www.court.am) հրապարակվել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-53-Ո-138 որոշումը, որի Հավելված 1-ով սահմանվել է հոգեբանական թեստավորում անցկացնելու վերաբերյալ գործողության իրականացման հատուկ ժամկետ՝ 25․08․2021 թվականին։

Միաժամանակ տեղեկացվում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացվելիք հոգեբանական թեստավորման գործընթացը մեկնարկում է 2021 թվականի օգոստոսի 23ինժամը 11:00-ինԱրդարադատության ակադեմիայում (հասցենքԵրևան, Փիրումյանների փող. 9):  

«Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշման Հավելված 2-ի 18-րդ կետի համաձայն՝ թեստավորման սենյակում կարող են ներկա գտնվել նաև արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստա­բան­ների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և Հավակնորդների որակավորման գրավոր քն­նութ­յանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների ներկա­յա­ցու­ցիչները:

Նույն որոշման Հավելված 2-րդի 19-րդ կետի համաձայն՝ հավատարմագրված հասարակական կազմակերպության և փաստաբանների պալատի ներկա­յացուցիչ Դիտորդը Թեստավորման օրվանից առնվազն մեկ օր առաջ պետք է Խորհրդին ներկայացնի իր կողմից ստորա­գրված հայտարարություն այն մասին, որ նա համաձայն է սույն կարգի պայմաններին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ hավակնորդների որակավորման գրավոր քն նութ­յանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների և փաստաբանների պալատի ներկա­յացուցիչ դիտորդների կողմից ներկայացվել են հայտեր, ուստի վերջիններիս առաջարկվում է մինչև սույն թվականի օգոստոսի 21-ը հայտարարություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ այն մասին, որ համաձայն են Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշմամբ հաստատված կարգի պայմաններին (Խորհրդի աշխատակազմի գրասենյակը գտնվում է ք.Երևան, Կորյունի փող. 17 հասցեում):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել