Կոռուպցիային վերաբերող հանրաճանաչ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված է, որ կոռուպցիան լրջորեն սպառնում է իրավունքի գերակայությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, արդարադատությանն ու սոցիալական արդարությանը, խարխլում է լավ կառավարումը, անաչառությունը և հասարակական արդարությունը, խեղաթյուրում է մրցակցությունը, խոչընդոտում է տնտեuական զարգացմանն ու վտանգում ժողովրդավարական հաuտատությունների և հասարակության բարոյական հիմքերի կայունությունը, վտանգում շուկայական տնտեuության պատշաճ և oրինական գործունեությունը:
ՀՀ գլխավոր դատախազի` 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 82 հրամանով, լրամշակված 2013 թվականի մարտի 19-ի թիվ 12 հրամանով, հաստատվել է Հայաստանում թվով 31 կոռուպցիոն հանցագործությունների ցանկ:
Ըստ վեր նշված հրամանի` կոռուպցիոն հանցագործություններ են համարվում ՀՀ քրեական օրենսգրքի ստրոև թվարկված հոդվածներով նախատեսված արարքները.
1) 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետ (Խարդախությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):
2) 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ (Խարդախություն, որը կատարվել է կաշառք ստանալու պատրվակով):
3) 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (Յուրացնելը կամ վատնելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով):
4) 179-րդ հոդվածի 3-րդ մաս (Յուրացնելը կամ վատնելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից):
5) 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացում)):
6) 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (Ապօրինի հակամրցակցային գործունեությունը):
7) 200-րդ հոդված (Առեւտրային կաշառքը):
8) 201-րդ հոդված (Արհեստավարժ մարզամրցումների եւ հանդիսադիր առեւտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը):
9) 205-րդ հոդված (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը):
10) 214-րդ հոդված (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):
11) 215-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (Մաքսանենգությունը):
12) 308-րդ հոդված (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
13) 309-րդ հոդված (Պաշտոնեական լիազորություններն անցնելը):
14) 310-րդ հոդված (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը):
15) 311-րդ հոդված (Կաշառք ստանալը):
16) 311 1 -րդ հոդված (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը):
17) 311 2 -րդ հոդված (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը):
18) 312-րդ հոդված (Կաշառք տալը):
19) 312 1 -րդ հոդված (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը):
20) 313-րդ հոդված (Կաշառքի միջնորդությունը):
21) 314-րդ հոդված (Պաշտոնեական կեղծիքը):
22) 315 2 -րդ հոդված (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը):
23) 332-րդ հոդվածի 3-րդ մաս (Արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը):
24) 336-րդ հոդված (Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը).
25) 341-րդ հոդված (Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը):
26) 348-րդ հոդված (Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորվելը):
27) 349-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասեր (Ապացույցները կեղծելը):
28) 351-րդ հոդված (Քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը):
29) 352-րդ հոդված (Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը):
30) 353-րդ հոդված (Դատական ակտ չկատարելը):
31) 375-րդ հոդված (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):