Կայացել է «Lufthansa» ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Հայաստան՝ Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ. ՏԿԵՆ

Կայացել է եվրոպական առաջատար «Lufthansa» ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Հայաստան՝ Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ։

Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, այլ պաշտոնատար անձինք։

«Lufthansa» ավիաընկերությունների խումբն օգոստոսի 13-ից սկսած ամռանը շաբաթական մինչև 16 չվերթ կիրականացնի դեպի Երևան:

Այն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ճանապարհորդել 280 ուղղությամբ՝ դեպի 100 երկիր:

Ամեն օր չվերթներ են իրականացվելու Երևան-Վիեննա, շաբաթական 3 անգամ՝ Երևան-Ֆրանկֆուրտ, շաբաթական 5 անգամ Երևան Բրյուսել և շաբաթական 1 անգամ՝ Երևան-Քյոլն ուղղություններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել