Կտրամադրվի անվճար իրավաբանական օգնություն դրա կարիքն ունեցող բոլոր անձանց

Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը նախատեսում է անվճար իրավաբանական օգնության տրամադրման ապահովումը դրա կարիքն ունեցող բոլոր անձանց:

Ւնչպես նշվում է ծրագրում, անվճար իրավաբանական օգնության համակարգը բարեփոխելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կատարել ուսումնասիրություն` պարզելու անվճար իրավաբանական օգնության շրջանակները, հանրային պաշտպանների թվաքանակը, ինչպես նաև հանրային պաշտպանների համար անհրաժեշտ ենթակառուցվածքները: Ներկայումս շատ դեպքերում հանրային պաշտպանների գրասենյակները չունեն համապատասխան ենթակառուցվածքներ /տարածքներ/, ուստի ուսումնասիրության արդյունքների հիման վրա անհրաժեշտ է հանրային պաշտպանի գրասենյակների համար հատկացնել անհրաժեշտ տարածքներ և իրականացնել դրանց վերանորոգումը` գրասենյակների բնականոն գործունեությունն ապահովելու համար: Բացի այդ, ներկայումս անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է` հաշվի առնելով անձի գույքային դրությունը, սակայն սահմանված չէ այն չափանիշը, որը հնարավորություն կտա որոշելու անձի գույքային դրությունը: Արդյունքում այս հարցում հնարավոր է ոչ միատեսակ մոտեցման ցուցաբերում: Անհրաժեշտ է մշակել և հաստատել համապատասխան չափանիշներ և իրավաբանական օգնության տրամադրումը իրականացնել այդ չափանիշների հիման վրա:

Աղբյուրը` իրավաբան․net

 

 

 

 

Սույն  հրապարակումը պատրաստվել է  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել