Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները գիշերը փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը․ Արցախի ՊԲ

Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։ Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան։

Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից:

Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ՊԲ-ն հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ ժամը 08:29-ի և  08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել