Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ օգոստոսի 11-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո առաջարկով հանդես եկավ՝ դիմելով թիմակիցներին ու ընդդիամդիրներին։
«Ես առաջարկում եմ ու նախ կդիմեմ «Քաղաքացիական պայմանագրի» իմ գործընկներներին, նաև դիմում եմ ձեզ․ առաջարկում եմ զրոյացնել այն ամենը՝ ինչ այսօր եղել է։ Առաջարկում եմ՝ հարգելով ՀՀ քաղաքացիներին, համարենք, որ այսօր մենք սպառել ենք իրենց համբերությունը և վերջացնենք այս հռետորաբանությունը մեկընդմիշտ։ Սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ, որևիցե ձևով թող դա ձեզ չկաղապարի, որևիցե գործընթաց կամ գործունեություն, որը դուք նախաձեռնել կամ նախաձեռնում եք, բայց ես նման միտք չունեի, ուղղակի լսելով վերջին 2-3 ելույթները, ես համարում եմ, որ մենք կարող ենք և պետք է աշխատենք միասին»,-ասաց ԱԺ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում