Ճապոնիայում թայֆունի պատճառով տարհանվում է շուրջ 160 հազար մարդ

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գրեթե 160 հազար մարդու տարհանման հրաման է տրվել «Լուպիտ» թայֆունի պատճառով, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է NHK- ն:

Մասնավորապես, Կյուսյու կղզու հյուսիսային հատվածում 139.647 մարդու տարհանման հրաման է տրվել, Ֆուկուոկա պրեֆեկտուրայում ՝ 6772 մարդու, Օիտա պրեֆեկտուրայում՝ 1.911, իսկ Կագոսիմա պրեֆեկտուրայում` 12.774 :

Ներկայումս «Լուպիտ» թայֆունը հասել է Մակուրաձակի բնակավայրի մերձակայք: Ուղեկցող քամու արագությունը հասնում է ժամում 108 կիլոմետրի:

Փորձագետները նախազգուշացնում են նաև սողանքների և ջրհեղեղների սպառնալիքի աճի մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել