Հայաստանում վթարի է ենթարկվել ռուս զինծառայողների մեքենան․ կա զոհ

Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով Հայաստանում ռուսական բազայի զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավոր են, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Վթարը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 8-ին, առավոտյան ժամը 7 -ի սահմաններում, Թալին գյուղի տարածքում:

Նախնական տվյալներով ՝ զինվորը կորցրել է իր անձնական մեքենայի կառավարումը, մեքենան կողաշրջվել է փոսի մեջ:

«Մեկ պայմանագրային զինծառայող ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Վթարի ժամանակ մեքենայում գտնվող չորս պայմանագրային զինծառայողներ, միջին ծանրության վնասվածքներով, անհապաղ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն», – ասվում է հայտարարության մեջ։

Զորամասի հրամանատարությունը իրավապահ մարմինների հետ միասին ստուգում է անցկացնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել