ԱՄՆ-ում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ․ կան զոհեր

Ամերիկյան Մինեսոտա նահանգի Վիկտորիա քաղաքում մեկ շարժիչ ունեցող Mooney M20 ինքնաթիռը մխրճվել է տան մեջ, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է CBS Minnesota տեղական հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 17.40 -ին (Մոսկվայի ժամանակով 01.40 -ին): Դաշնային ավիացիոն վարչության (FAA) տվյալներով ՝ ինքնաթիռը օդ է բարձրացել Ալեքսանդրիայի օդանավակայանից և ուղևորվում էր դեպի Եդեմ Պրեյրի օդանավակայան:

Կարվեր շրջանի շերիֆի գրասենյակը հաստատել է զոհերի մասին տեղեկությունը, սակայն չի նշել զոհերի թիվը: Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) հետաքննություն է սկսել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել