Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 1 242 դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 1 242 դեպք, ապաքինվել՝ 345-ը: Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է ութ կորոնավարակակիր: Տվյալները հրապարակել է ադրբեջանական մամուլը՝ հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ աշխատակազմի վրա:

Սրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 10 819 թեստավորում:

Համաճարակի սկզբից ի վեր Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 349 316 դեպք, որից 334 258 պացիենտ ապաքինվել է, իսկ 5051-ը՝ մահացել: Այս պահին երկրում կորոնավիրուսի 10 007 ակտիվ դեպք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել