Կառավարությունը օգոստոսի 3-ին որոշումներ է ընդունել, որոնց համաձայն Պետական եկամուտների կոմիտեն նոր նախագահ ունի։
Որոշումներում մասնավորապես ասված է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահ»։
Ինչպես հայտնի է, Ռուստամ Բադասյանը մինչ այս զբաղեցնում էր Արդարադատության նախարարի պաշտոնը, ինչից առաջ էլ նա եղել է ՊԵԿ փոխնախագահ։
Ռուստամ Բադասյանի հետ Իրավաբան.net-ի հարցազրույցը՝ որպես Արդարադատության նախարար՝ այստեղ։