Մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան․ Արմեն Գալջյան

Օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում, մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։

Այս մասին հայտնում է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը։

«Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրգործ։

Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին չեմ ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարեմ նախաքննության ընթացքին։ «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել