Ավստրալացի կնոջը Թբիլիսիում մահացած են գտել

Թբիլիսիում մահացած են գտել նախօրեին անհետացած ավստրալացի Շանա Բրուկին:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Նրա անհետանալու մասին սոցիալական ցանցերում գրել էին ընկերները, հայտնել, որ երեկ կեսօրին կապ է դուրս եկել, օգնություն խնդրել, ասել, որ իր վրա հարձակվել են: Այսօր ողջ օրվա ընթացքում Վրաստանում բնակվող օտարերկրացիներից և նրանց տեղացի ընկերներից կազմված որոնողական խումբը զննել է Մթածմինդայի անտառի տարածքը, ուր մեկնել էր Բրուկը: Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ գտել են նշված վայրում, մարմինը ծածկված էր ճյուղերով և տերևներով:

Ավստրալիայի քաղաքացին, ով որպես անգլերենի ուսուցչուհի էր աշխատում Բաթումում , հանգստանալու նպատակով մեկ օրով Թբիիսի էր եկել. վերջին անգամ նրան տեսել էին նախօրեին` 16:30-ի սահմաններում, երբ զբոսանքի էր մեկնել Մթածմինդա լեռ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել