Ռուսաստանում միգրանտների համար քննությունը կանցկացվի նոր առաջադրանքներով

Ռուսերենի՝ որպես օտար լեզվի, Ռուսաստանի պատմության եւ ռուսական օրենսդրության հիմքերի իմացության քննությունները օտարերկրացիների համար, որոնք պատրաստվում են ապրել եւ աշխատել ՌԴ-ում, օգոստոսի 1-ից անցկացվելու են նոր առաջադրանքներով

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Ռոսօբրնադզորի» մամուլի ծառայությանը։

«2021թ. օգոստոսի 1-ից գործողության մեջ է մտնում նոր դրույթ, որով սահմանվում է ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի, Ռուսաստանի պատմության եւ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության հիմքերի իմացության քննության անցկացման կարգը օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք հավակնում են Ռուսաստանում աշխատելու եւ ապրելու իրավունքին։ Դրա համապատասխան՝ քննությունը պետք է անցկացվի ստուգողական չափիչ նյութերի (ՍՉՆ) օգտագործմամբ, որոնք մշակվել են ՌԴ կառավարության հաստատած գիտելիքների նվազագույն մակարդակի պահանջների հիման վրա, որն անհրաժեշտ է ժամանակավոր կեցության իրավունք, բնակվելու, աշխատանքի կամ պատենտի իրավունք ստանալու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Քննությունն անցկացվում է օտարերկրացի քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար երեք մակարդակով՝ աշխատանքի կամ պատենտի իրավունք ստանալու, ժամանակավոր կեցության թույլտվության, բնակության իրավունքի համար։ Ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի քննությունը ացկացվելու է բանավոր եւ գրավոր ձեւով (բացի այն օտարերկրացիներից, ովքեր հավակնում են աշխատանքի կամ պատենտի իրավունք ստանալ), Ռուսաստանի պատմության եւ ՌԴ օրենսդրության հիմքերի իմացության քննությունը՝ գրավոր, թեստավորման ձեւով, այդ թվում համակարգչային եւ հեռահար տեխնոլոգիաների օգտագործմամբ։ 1-ին մակարդակի քննության առավելագուն տեւողությունը կազմում է ոչ ավելի, քան 80 րոպե, 2-րդ եւ 3-րդ մակարդակներինը՝ 90 րոպեից ոչ ավելի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել