Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Սառա Անջարգոլյանին ազատել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»։
Իրավաբան․net-ը ներկայացնում է Սառա Անջարգոլյանի կենսագրությունը։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Սառա Անջարգոլյանը ծնվել է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում և մեծացել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: 1997 թվականին գերազանցությամբ ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը՝ ստանալով քաղաքական գիտությունների և հանրային քաղաքականության բակալավրի աստիճան, իսկ 2000 թվականին՝ իրաբականի որակավորում Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում: Իրավաբան իր կարերիայի ընթացքում նա ԱՄՆ արդարադատության դեպարտամենտում աշխատել է որպես փաստաբան և Լոս Անջելեսի քաղաքային դատախազի տեղակալ, քաղաքականության գծով խորհրդատու:
ԱՇԽԱՏԱՆՔ
Անջարգոլյանը հայրենադարձվել է Հայաստան 2012 թվականին: 2014 թվականին նա համահիմնադրել է Impact Hup Yerevan ոչ առևտրային կազմակերպությունը և մինչ ՀՀ կառավարությանը միանալը՝ հանդիսացել նրա գործադիր տնօրենը: Նա նաև ընդգրկված էր Impact Hub միջազգային ասոցիացիայի խորհրդում: Ամբողջ աշխարհում 100+ Impact Hub ունեցող համաշխարհային կազմակերպությունը փոփոխություններ կատարող մասնակցային ցանց է: Հայաստանում Impact Hub Yerevan-ն առաջարկում է սոցիալական ձեռներեցության ինկուբատոր և էկոհամակարգ նորարարների և ձեռնակրատերերի համար:
Հայաստանում Անջարգոլյանը գործունեություն է ծավալել նաև 2002-2004 թթ. Ֆուլբրայթի կրթաթոշակի շրջանակներում, դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և 2009-2014 թթ. աշխատել է որպես մուլիտիմեդիա լրագրող՝ կենտրոնացած լինելով սոցիալական ծրագրերի վրա:
2019 թվականի հունիսի 19-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար:
2021 թվականի հուլիսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: