Քաղաքացու ինքնահրկիզման դեպք է գրանցվել ՄԻՊ աշխատակազմի շենքի մուտքի դիմաց

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի, Պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ որևէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ:

Դեպքի հետ կապված՝ քաղաքացուն Պաշտպանի աշխատակազմից են նաև ցուցաբերել առաջնային օգնություն:

Ավելին, Պաշտպանի ներկայացուցիչը այցելել է հիվանդանոց, ուր տեղափոխվել է քաղաքացին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել