Այսօր, երբ բնակիչների հետ հանդիպումներ էինք ունենում, ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին․ Արման Թաթոյան

ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Այսօր, երբ բնակիչների հետ հանդիպումներ էինք ունենում Վերին Շորժայի սարատեղիում` հենց այս վայրում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին (մի դիրք էլ հենց մեր գլխավերևում էր): Այդ պահին ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները, բայց հետո վերսկսեցինք:

Ինքներս տեղում հավաստիացանք, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է:

Նորաբակ գյուղում բնակիչները տեղեկացրին, որ այսօր և երեկ ևս ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակվել:

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել